Վազգեն Կարախանյանի փոխարեն, հնարավոր է, պատգամավոր դառնա Կարեն Բեքարյանը
Պատգամավոր, Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի Կադաստրի պետ նշանակվելուց հետո ՀՀԿ ցուցակում հերթը ծերակույտի ներկայացուցիչ Վազգեն Կարախանյանինն է: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Չնայած խոսում են, որ նրա փոխարեն Կարեն Բեքարյանն է ԱԺ գնալու, իսկ Կարախանյանն էլ մեկ շաբաթ առաջ կարծես համակերպվել էր այդ մտքի հետ և «Հրապարակ»-ի լրագրողին ասել, թե ուզում է մնալ Գալուստ Գրիգորիչի կողքին, որպես խորհրդական, սակայն այժմ կարծես մտափոխվել է՝ որոշել է պայքարել պատգամավորի մանդատի համար: