Կարսում ջրի խնդիր կա. Մնացել է 1 տարվա պաշար
Կարսի փոխքաղաքապետ Ֆերիթ Յերինջեն տեղեկացրել է, որ Կարսում խմելու և ոռոգման ջրի անբավարարության խնդիր կա: Նա բնակիչներին կոչ արել խնայողաբար օգտվել ջրից:
Մինչև 2050 թվականը խմելու և օգտագործելու ջրի պահանջը հոգալու համար Սելիմի շրջանի Բայբուրթ գյուղի Բոզքուշ գետի վրա կառուցված ջրամբարում հիմա մնացել է ընդամենը 1 տարվա ջրային պաշար: Վերոնշյալ ջրամբարը կառուցվել է 1995-ին, շահագործման հանձնվել 2011-ին:
Վերջին տարիներին տեղումների քանակը կտրուկ նվազել է, ինչի հետևանքով էլ Բայբուրթի ջրամբարում պահեստավորված ջրի պաշարներն ավելի արագորեն են սպառվում: Միայն այս տարի արդեն ջրամբարից մատակարարվել է ջրային պաշարների 70 տոկոսը, ինչն էլ մեծ անհանգստություն է առաջացրել:
Ըստ «Ջումհուրիյեթ» պարբերականի` փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ ամեն օր պողպատյա խողովակներով ջրամբարից դուրս է բերվում 22.000 խմ ջուր: Հիմա ջրամբարում մնացել է ընդամենը 9 մլն խմ ջուր, որը կբավականացնի լավագույն դեպքում 1 տարի: Քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել ջրի այլընտրանքային աղբյուրների որոնման գործին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում