ԱՆ-ը չի մոռացել Ռոշալի աջակցությունը 1988-ի երկրաշարժից վնասված երեխաների բուժման գործում
Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի հետ: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի բաժնից:
Արմեն Մուրադյանը բարձր է գնահատել Լեոնիդ Ռոշալի ջերմ ու բարեկամական վերաբերմուքը Հայաստանի նկատմամբ և հատկապես նրա մարդկային բարձր հոգածությունն ու ցուցաբերած աջակցությունը 1988-ի ավերիչ երկրաշարժից վնասված երեխաների բուժման գործում։
Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել Հայաստանում Բժշկական պալատի կայացման գործընթացն արագացնելու գործում: Այն կարևոր դերակատարություն կունենա բուժաշխատողների իրավունքների պաշտպանության, աշխատանքային պատասխանատվությունից բխող հարցերի իրավական կարգավորման հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան