Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է. Yerkir.am
Մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցածը շարունակում է մնալ հանրության քննարկման առարկա: Yerkir.am-ը Աստանայում տեղի ունեցածի և դրան հետևած իրադարձությունների վերաբերյալ փորձել է մեկնաբանություն ստանալ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից:
Վերջինը չի ցանկացել խորանալ մանրամասների մեջ և ասել է հետևյալը. «Որևէ միջազգային կազմակերպությանն անդամակցելը չի կարող արդարացնել Հայաստանի և Արցախի միջև պատնեշների ստեղծումը: Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է կազմում, ինչի վերջնական իրավական ամրագրմանը պետք է ձգտենք բոլորս»: