Տիգրան Բարսեղյանը՝ Համալիրի աճուրդի մասին. «Պայմանագրում նշված լինել-չլինելն էական չէ»
Փաստը, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի պայմաններում որևէ խոսք չկա այն մասին, որ կառուցը մշակութային հուշարձան է, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին չի անհանգստացնում:
«Պայմանագրում նշված լինել-չլինելն էական չէ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տ. Բարսեղյանը:
Նա նշեց, որ հուշարձանի հեղինակները կենդանի են, հսկում են, պետական մարմինները նորովի պայմանագրեր պետք է կնքեն, որտեղ, ըստ անհրաժեշտության, նշումներ կարվեն:
«Չեմ կարծում, որ հաջորդ տերը, շահագործողն ագրեսիվ երևույթներ պետք է դրսևորի համալիրի նկատմամբ: Հեռու եմ այդ պատկերացումներից»,- ասաց ճարտարապետը:
Տ. Բարսեղյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանն իր իրավասությունների սահմաններում, հաշվի առնելով արդեն ունեցած դառը փորձը, հսկելու է ողջ գործընթացը:
«Մենք որպես պետական մարմին, անհանգստություն ունենք մեր պայմանագրերում բացթողումներ չունենանք»,-ընդգծեց Երևանի գլխավոր ճարտարապետը:
Նա նաև նշեց, որ կարելի է հուշարձանները փոփոխությունների ենթարկել, եթե, իհարկե, որևէ ավելի լավ բան է առաջարկվում. «Կա հեղինակ, կառուցապատող, քաղաքապատկան մարմիններ, հուշարձանների պետական կոմիտե, եթե հարմար են գտնում, որ ինչ որ բան ի սկզբանե այնպես չի եղել, կարելի է ավելի լավ անել, ինչու չանել: Չեմ ասում դնել փոխել, բայց քարացած էլ պետք չէ՝ արել ենք ու պետք չէ ձեռք տալ»:
Նախորդող հրապարակումներ՝
17 մլրդ 415 մլն դրամ. աճուրդի դրված մարզահամերգային համալիրի նոր գինը
Մարզահամերգային համալիրի վաճառքը չի մտահոգում Մշակույթի նախարարությանը
Համալիրի աճուրդն ավարտվեց, բայց...
Ճարտարապետ. Համալիրի աճուրդի պայմաններում ոչ մի բառ չկա մշակութային արժեք լինելու մասին
Համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդն անօրինական է. Արձագանքում է Մարզահամերգային համալիրը
ԴԱՀԿ-ն արձագանքել է Մարզահամերգային համալիրի աճուրդի մասին հրապարակումներին
Մարզահամերգային համալիրը հանել են աճուրդի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները