Երևանի գլխավոր ճարտարապետ. Անաստաս Միկոյանի արձանն արդեն պատրաստ է
Անաստաս Միկոյանի արձանն արդեն մեկ ամսից ամբողջությամբ պատրաստ կլինի տեղադրման համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Նա նշեց, որ արձանը տեղադրվելու է Մոսկովյան ճեմուղում, բայց դեռևս հստակ ժամկետ չկա:
«Արձանը վերցված է Անաստաս Միկոյանի գերեզմանոցի հուշարձանից: Բայց իր կեցվածքով, ամբիոնում կանգնած ճառ արտահայտվելու պահին նրան պատկերումը բոլորովին հարիր չէ գերեզմանոցի քանդակին: Նորմալ կարող է ընկալվել ցանկացած հանրային միջավայրում»,- ասաց Տ. Բարսեղյանը:
Գլխավոր ճարտարապետի խոսքով, գերեզմանոցի հուշարձանի կրկնօրինակից կա նաև Սանահինում՝ Միկոյանի ծննդավայրում, սակայն հարազատների հորդորով Երևանի քաղաքապետարանը որոշել է հուշարձան ունենալ նաև մայրաքաղաքում, քանի որ ոչ բոլորն են կարողանում գնալ Սանահին ու տեսնել հուշարձանը:
«Անաստաս Միկոյանը հզոր, մեծամասշտաբ, խոհեմ ու հավասարակշռված քաղաքական ու հասարակական գործիչ է եղել»,- նշեց Տիգրան Բարսեղյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Հովհաննես Մանուկյան. Սխալ եմ համարում պատմական կերպարներին դատել
Ամենուր մահարձաններ են, մայրաքաղաքը դարձել է Թոխմախի ֆիլիալ. Քանդակագործ
Միկոյանի արձանի տեղադրումը ամենակարևոր խնդիրը չէ այսօր. Ն. Սարգսյան
«Բարև Երևան» խմբակցության հայտարարությունը` Անաստատ Միկոյանի արձանի տեղադրման վերաբերյալ
Միկոյանի արձանի ձեռքերը պետք է ամեն օր կարմիր գույնով ներկել. Բուռն քննարկում (տեսանյութ)
Միկոյանի արձանը չարժե որ այդքան պստլիկ լինի. Գրականագետ Արտեմ Հարությունյան (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան