ՎՏԲ-Հայաստան Բանկի տոնական միջոցառումը` «Մուրացան» հիվանդանոցում
ՎՏԲ-Հայաստան Բանկը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի «Մուրացան» հիվանդանոցում տոնական միջոցառում էր կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների համար:
Հիվանդանոց երեխաների համար հրավիրվել էին մուլտֆիլմերի հերոսներ, աճպարարներ, ծաղրածուներ: Երեխաները մասնակցել են տարբեր խաղերի և մրցույթների: Բոլոր ներկաները գրել են իրենց ցանկությունները թերթիկների վրա և, ամրացնելով փուչիկներին, բաց թողեցին երկինք:
Բանկը փոխանցել է երեխաներին նվերներ, իսկ հիվանդանոցին` կենցաղային տեխնիկա և խոհանոցային պարագաներ հիվանդանոցում երեխաների բուժման ընթացքը թեթևացնելու համար:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Քիմիաթերապիայի կլինիկայում հեմատո-օնկոլոգիական հիվանդությունների դեմ բուժում ստանում են ինչպես երեխաներ, այնպես էլ մեծեր: Երեխաներն անցկացնում են հիվանդանոցում 9 ամիս, սակայն ընդհանուր բուժման կուրսը տևում է 3 տարի: Բացի դեղորայքային բուժումը, երեխաները անցնում են նաև հոգեթերապիայի կուրս:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ մեծ ուշադրություն է դարձնում աջակցության և խնամքի կարիք ունեցող երեխաներին, իսկ մեր աշխատակիցները ակտիվ մասնակցություն են ունենում նրանց համար կազմակերպած միջոցառումներին: Բարեգործությունն ու երեխաների մասին հոգ տանելը ՎՏԲ խմբի ավանդույթներից է: Ուրախ ենք, որ կարող ենք օգնել «Մուրացան» հիվանդանոցում բուժվող երեխաներին և նվիրել նրանց կյանքի վառ պահեր»: