ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել իր մասնաճյուղերը Երևանում, Հրազդանում և Արտաշատում
Հունիսի 3-ին տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի` ժամանակակից լուծումներով և հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով վերանորոգված Խորհրդային (ք.Երևան, Ավան, Իսահակյան 3/1ա), Հրազդան (ք. Հրազդան Օգոստոսի 23-ի փ,48շ.) և Արտաշատ (ք.Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 117ա շ.) մասնաճյուղերի բացման արարողությունը, հաղորդում են բանկի լրատվական բաժնից:
Մասնաճյուղերում բացի վերանորոգման աշխատանքներից իրականացվել է նաև միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված էին հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:
Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծվել են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ: Հաճախորդների հարմարավետության համար Հրազդան մասնաճյուղի գործունեության վայրը փոխվել է:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկն իր զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունն է համարում բոլոր սեգմենտի հաճախորդների կարիքների առավել բազմակողմանի ուսումնասիրումն ու դրանց մասին հոգալը: Բանկը երաշխավորում է, որ հաճախորդներին տրամադրվելու է ծառայությունների ողջ տեսականին: Վերանորոգված մասնաճյուղերի գլխավոր առանձնահատկությունն է արագ և որակյալ սպասարկումը` հիմնված լավ տեխնիկական հիմքի վրա»:
«Խորհրդային», «Հրազդան», «Արտաշատ» մասնաճյուղերի հանդիսավոր բացմանը մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, թաղապետարանի ու մարզպետարանների լիազոր ներկայացուցիչները, ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, բիզնես շրջանակների, կրթության ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: