ԿԳՆ-ն արձագանքեց անապահով ուսանողին. «Կարող ենք վերակագնել ընդհատած կիսամյակից»
Կրթության և գիտության նախարարությունն արձագանքել է վարձը վճարել չկարողանալու պատճառով ԵՊՀ-ից դուրս մնացած, անապահով ընտանիքից Մարիամ Սողոմոնյանի բաց նամակին:
Panorama.am-ի հրապարակման տակ ֆեյսբուք սոցիալական ցանցում Արմեն Աշոտյանը թողել է հետևյալ գրառումը. «ՀՀ ԿԳՆ-ն արձագանքել է այդ նամակին` խոսելով հեղինակի հետ: Աղջկան առաջարկվել են ուսումը շարունակելու տարբերակներ: Որոշումն իրենն է, մենք կարող ենք վերակագնել իր ուսանողական իրավուքները ընդհատած կիսամյակից: Իսկ ինքը պետք է ուղղակի լավ սովորի»:
Ինչպես հայտնել էինք, 19-ամյա Մարիամ Սողոմոնյանի ընտանիքն ապրում է վագոն-տնակում: Փոքր եղբայրն առողջական խնդիրներ ունի: Մայրը նրան է խնամում, իսկ հայրը չունի հիմնական աշխատանք: Ընտանիքի միակ կայուն եկամուտը «Փարոս» համակարգից ստացված նպաստն է:
Քիմիայի ֆակուլտետի արդեն նախկին ուսանողը դուրս էր մնացել համալսարանից, քանի որ չէր կարողացել վճարել ուսման վարձը:
Նախորդող հրապարակում`
Անապահով ընտանիքի երեխան վարձի պատճառով դուրս է մնացել ԵՊՀ-ից. Բաց նամակ ԿԳ նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա