Ա. Դավթյան. Քաղաքական դաշտում էլ ամառային տրամադրությունները գերիշխում են (տեսանյութ)
«Ամռանն ակտիվ քաղաքական գործընթացների ականատես չենք լինի: Արձակուրդային տրամադրությունները գերիշխում են նաև քաղաքական դատում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը:
Նրա խոսքով, ամռան ընթացքում ամենասպասելի իրադարձությունը կլինի Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի մասնակցությունը:
Ա. Դավթյանը նշեց, որ «քառյակը» նույնպես պատրաստվում է աշնանը. «Հայտարարել են, որ ներկայացնելու են 12 կետանոց առաջարկություններ, և կախված դրանց ընդունումից իրենց հետագա գործունեությունը կծրագրավորեն աշնանը»:
Ա. Դավթյանը տեղեկացրեց, որ հունիսի 12-ին կավարտվի գարնանային նստաշրջանը: