2 զոհ` դիպուկահարի կրակոցից
Ճշգրտված տվյալներով` հակառակորդի դիպուկահարի կրակոցից հայկական բանակը այսօր երկրորդ կորուստ ևս ունի: Զոհվել է Արարատի զորամասի մեկ այլ պայմանագրային զինծառայող, 1992 թվականին ծնված Բորիս Բենիկի Գասպարյանը։
Panorama.am-ի թղթակցին այս մասին տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակը Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ դեպքի հանգամանքները ճշտվում են, կհրապարակվի լրացուցիչ տեղեկատվություն:
Արդեն հայտնել էինք` դիպուկահարի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող, սերժանտ, 26-ամյա Անդրանիկ Եղոյանը:
Նախորդող հրապարակում`
Դիպուկահարի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները