Արցախին անհրաժեշտ են գիտելիքներով զինված մասնագետներ. Բակո Սահակյան
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նստավայրում այսօր տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած մի խումբ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ նախագահ Սահակյանը շնորհավորել է շրջանավարտներին և ավարտական դիպլոմների հետ մեկտեղ հանձնել արժեքավոր նվերներ:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ մեր հանրապետությանը անհրաժեշտ են համապատասխան գիտելիքներով զինված ու որակյալ մասնագետներ, ովքեր իրենց ունակություններն ու կարողությունները կծառայեցնեն հայրենի երկրի զարգացմանն ու բարգավաճմանը, իրենց քրտնաջան աշխատանքով կնպաստեն տնտեսության տարբեր ոլորտներում առաջընթացի ապահովման գործին:
Երկրի ղեկավարը հատուկ երախտագիտություն է հայտնել նաև դասախոսներին, ովքեր միաժամանակ կրթում և դաստիարակում են մատաղ սերնդին, բնութագրելով մանկավարժի աշխատանքը որպես դժվարին, պատասխանատու և պատվարժան առաքելություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա