
«Դիլիջան» ազգային պարկից սոճիներ են հատել
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, երեկ գիշերը ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Դիլիջան-Սևան ճանապարհի ոլորանների հարակից անտառից բերման են ենթարկել 22-ամյա Անդրանիկ Ա.-ին:
Պարզվել է, որ նա «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան» տեղամասի 10-րդ պահաբաժնի տարածքից սոճիներ է հատել: Պատճառված վնասի չափը պարզվում է:
Ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է հետաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին