ԼՂՀ նախագահը հաջողված է համարել Դիլիջանի միջազգային դպրոցի մոդելը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի մի խումբ ներկայացուցիչների` հաստատության հիմնադիր անդամ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում կրթության ոլորտում պիլոտային մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Արցախի ղեկավարը հաջողված է համարել Դիլիջանի միջազգային դպրոցի մոդելը նոր ժամանակակից մեթոդների կիրառման տեսանկյունից` ընդգծելով այդ փորձի օգտագործման պահանջվածությունն Արցախում:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան