Փարիզում Femen-ի ակտիվիստները հարձակվել են Վլադիմիր Պուտինի մոմե արձանի վրա
Ուկրաինական Femen շարժման ակտիվիստները Փարիզում հարձակվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոմե արձանի վրա:
Ըստ «Գազետա.ռու»-ի (Газета.Ru)` ակտիվիստներից մեկը Պուտինի արձանը գցել է գետնին՝ փորձելով պոկել գլուխը։
Դա տեղի է ունեցել Պուտինի՝ Ֆրանսիա կատարելիք այցելությունից ժամեր առաջ: Աղջկան, ով թանգարան էր մուտք գործել կիսամերկ, դուրս են բերել ոստիկանները:
Պուտինի մոմե արձանի կողքին են գտնվում Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդի մոմե արձանները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում