Սամվել Ալեքսանյանը Իրաքում ՀՀ դեսպան է նշանակվելու
Դեռ անցած տարի մամուլում լուրեր հայտնվեցին, որ Սամվել Ալեքսանյանը Հյուսիսային Իրաք է մեկնել, հանդիպել Իրաքի պաշտոնյաների, քրդական շրջանակների հետ:
Երեկ «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ Ալեքսանյանն Իրաքում ոչ միայն բիզնես ծրագրեր ունի, այլև դիվանագիտական: Նրան պատրաստվում են դիվանագիտական կարգավիճակ տալ: ԱԳՆ-ում քննարկվում է այդ հարցը, Իրաքում ՀՀ դեսպան, ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադ Մուրադյանը, ով Մարզահամերգային համալիրի հետ կապված խնդիրների պատճառով նեղված է ՀՀ իշխանություններից, կհեռանա պաշտոնից, և նրա տեղը կզբաղեցնի Սամվել Լիմինդրովիչը: Թեև ասում են, որ նա նախընտրում է Քրդստանի հատվածը: