Նախագահականում ոչ ոք չի հրաժարվել պարտադիրից
Նախագահի նստավայրում աշխատող 1974թ-ին ծնվածներից, ոչ ոք դիմում չի գրել կուտակային համակարգից հրաժարվելու համար
Օրեր առաջ «Հայկական Ժամանակ»-ը Բաղրամյան 26 հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե՞ կան արդյոք Սերժ Սարգսյանի աշխատակազմում մարդիկ, ովքեր դիմումներ են գրում պարտադիր կենսաթոշակային համակարգից հրաժարվելու համար։
«Նախագահի աշխատակազմում 1974-ին և դրանից հետո ծնված աշխատակիցների թիվը 142 է։ Չկան աշխատակիցներ, ովքեր դիմումներ են ներկայացրել կուտակային համակարգում չընդգրկվելու համար»,-ասվում է ստացված պատասխանում: