Հայ-իրանական գիտաժողով` նվիրված իմամ Խոմեյնիին
Այսօր Երևանում կայացավ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի և ՀՀ-ում Իրանի ԻսլամականՀանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի կողմից համատեղ կազմակերպված «Իմամ Խոմեյնիի տեսակետների ու գաղափարների ազդեցության ուսումնասիրությունը հոգևոր տեսանկյունից արդի աշխարհում» գիտաժողովը՝ նվիրված Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվան 25-րդ տարելիցին:
Գիտաժողովի բացման խոսքում ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յ. Սուվարյանը կարևորեց գիտաժողովի անցկացումը հայ-իրանականգիտական, մշակութային ու հոգևոր ոլորտում համագործակցության զարգացման տեսանկյունից:
Գիտաժողովի բացմանն ընթերցվեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի և ՀՀ մշակույթի նախարարիուղերձները:
ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին իր ելույթում ընդգծեց Իմամ Խոմեյնիի գաղափարների համամարդկային նշանակությունը՝ դրանում առանձնացնելով անսահման մարդասիրությունն ու անվերապահ հավատն առ Աստված:
Դեսպանը նաև հակիրճ ներկայացրեց Իրանի Իսլամական Հանրապետության ձեռքբերումները, որոնց կարևորության մասին ժամանակին նախանշել էր Իսլամական հեղափոխության առաջնորդը:
ԻԻՀ Իսլամական քարոզչության կազմակերպության տնօրեն Հոջջաթոլեսլամ վալ մոսլեմին դոկտոր սեյեդ Մեհդի Խամուշին ներկայացրեց Իմամ Խոմեյնիի խոհափիլիսոփայական հայացքներն ազատության վերաբերյալ: Ինչպես իր խոսքում նշեց սեյեդ Մ.Խամուշին, «իմամ Խոմեյնին հստակ և միանշանակ է պատկերացրել մարդկային ազատությունների սահմանը՝ պատվիրելով մարդկությանը դուրս չբերել դրանք երկնային օրենքների շրջանակից»:
Իմամ Խոմեյնիի գաղափարական հայացքների, հոգևոր, գրական ու փիլիսոփայական ժառանգությանը նվիրված ելույթներով ու գիտական զեկույցներով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Վահան Բայբուրդյանն ու ՀՀ ԳԱԱ արևելագիտության ու գրականության ինստիտուտի մի շարք գիտաշխատողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան