IWPR. Ադրբեջանի ընտրությունները փնովելու համար 5 տարվա ազատազրկում
«Ադրբեջանի ընտրությունները փնովելու համար 5 տարվա ազատազրկում» վերնագիրը կրող հոդվածով Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) անդրադարձել է Ադրբեջանում «Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Անար Մամադլիին ձերբակալությանը:
Մամադլիին մեղադրում են հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ: Մայիսի 26-ին դատարանը 5,5 տարի ազատազրկման է դատապարտել Մամադլիին:
«Այս ձերբակալությունը ցույց է տալիս, որ Անար Մամադլիից վրեժ են լուծում ընտրությունների վերաբերյալ իր զեկույցի համար, ինչը նաև զգուշացում էր մյուս ՀԿ-ներին»,-նշել է իրավապաշտպան Ասաբալի Մուստաֆաևը:
«Քաղաքական ձերբակալությունների թվի աճն արտաքին ճնշումների չի հանդիպում, այդ իսկ պատճառով Ադրբեջանում քաղբանտարկայլների թիվը մեծանում է»,-նշել է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների միության տնօրեն Էլչին Աբդուլաևը:
Պարբերականը հիշեցնում է, որ Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի գլխավոր քարտուղար Բյորն Ինգեսլանդը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը, ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տնօրեն, դեսպան Յանեզ Լենարչիչը քննադատել են Մամադլիի գործով վճիռը:
Նախորդող հրապարակումներ`
Լենարչիչ. Մամադլիի վճիռը Ադրբեջանում իրենց իրավունքներն ու ազատությունները պաշտպանողներին զգուշացում է
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում