Թուրք քաղաքապետ. Փոխել փողոցների անունները այս երկրի խիղճը խորհրդանշող անձանց անուններով
Թուրքիայի արևելյան Աղըր քաղաքի քաղաքապետ Սըրրը Սաքըքը հայտարարել է, որ Քյազիմ Կարաբեքիրի անունը կրող փողոցները կարիք ունեն անվանափոխության, քանի որ Կարաբեքիրը վատ հետք է թողել թե քրդերի և թե հայերի հիշողության մեջ:
Այս համատեքստում Սաքըքը հիշեցրել է նաև Մուստաֆա Քեմալի՝ Քյազիմ Կարաբեքիրին ժամանակին ասված խոսքերը. «Դուք ստորություն եք արել հայերի հանդեպ»:
Քաղաքապետի այս որոշումը դժգոհություն է առաջացրել թուրք պատմաբանների շրջանում, ինչի կապակցությամբ Սըրրը Սաքըքը, «CNN Türk»-ի եթերից ասել է, որ նրանք պաշտոնական պատմություն են ներկայացնում` իրական ճշմարտությունը կոծկելով:
«Ինձ չի հետաքրքրում նրանց պատմածը: Ես մի մարդ եմ, ով գիտի իրական պատմությունը և գիտի, թե ինչ է ասում: Աղըրում 1930-ականներին քրդերին ռմբակոծած, քրդերի նախնիներին սպանած օդաչուների հուշարձանն էին տեղադրում: Իմ հիմնական նպատակն է փոխել այդ փողոցների անունները և անվանել այս երկրի խիղճը խորհրդանշող անձանց՝ Նազըմ Հիքմեթի, Յաշար Քեմալի և Ահմեթ Արիֆի անուններով»:
Սաքըքը տեղեկացրել է նաև, որ այս հարցում վերջնական խոսքը պատկանում է Աղըրի բնակիչներին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում