Ղազախստանի նախագահի խոսքը զզվանք առաջացրեց. Բոստանջյան (Տեսանյութ)
«Եթե ամեն ինչ պարզ էր, խոշոր առումով կարելի էր և չմասնակցել Եվրասիական տնտեսական միության այդ նիստին»,- կարծում է ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ պարզ կատեգորիաների վրա մոտեցում, քաղաքականություն կառուցելը ճիշտ չէ, հատկապես, որ երկրի մարդիկ ինչ-որ բանի են սպասում:
Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նազարբաևի կողմից Իլհամ Ալիևի նամակի հնչեցմանը` Վարդան Բոստանջյանն ասաց. «Առաջացրեց ընդգծված զզվանք հայ ժողովրդի մոտ: Ես առաջարկում եմ հայհոյանքներ չուղղել բարձրաձայնողի ուղղությամբ, բայց հասկանում եմ նաև, որ մեր բոլորի համար դա վիրավորական էր: Ու չասվեր` ամեն ինչ պարզ է: Ի՞նչն է պարզ»:
Վարդան Բոստանջյանը կարծում է, որ ՀՀ նախագահը պետք է պատասխաներ Նազարբաևին, թեկուզ կես խոսքով:
Ինչ վերաբերում է ստեղծվելիք միությանն անդամագրվելուն, ապա տնտեսագետը դրա կողմնակիցներից է և նշում է, որ դրանից հետո կարող է աշխատատեղերն ու ներդրումներն ավելանան:
«Մյուս կողմից էլ Հայաստանի շահը ստորադասվում է,- նկատում է նա և հավելում,- ստորադասվելով այն կարող է զրոյացվել»:
Մանրամասն` Panorama.am-ի տեսանյութում:
Հարակից նյութեր`
Աստանայում մենք ականատես եղանք «վթարի». Ռ. Մեհրաբյան (տեսանյութ)
Ճնշում Ադրբեջանի վրա՝ ԵՏՄ մտնելու համար, ի՞նչ գին կվճարվի դրա դիմաց. կարծիքներ
Միկոյանի արձանից մինչև ԵՏՄ և Ռուսաստանի կողմի Ադրբեջանին զենքի վաճառք. Քննարկում
Դավիթ Շահնազարյան. Այդ միությունում սուբյեկտ չենք, Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու գործիք ենք
Սաֆարյան. Կրեմլին պետք չէ, որ Հայաստանը շուտ միանա Եվրասիական միությանը
Քոքոբելյանը Եվրասիականի մասին. Ինչո՞վ ենք մենք զբաղված այդտեղ
Սերժ Սարգսյան. Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ
Գագիկ Մինասյան. ՀՀ-ն և ԼՂՀ-ն մեկ միասնական տնտեսական տարածք են
Նազարբաևը միշտ ստանձնում է Ադրբեջանի հովանավորի դերը. Տաճատ Սարգսյան (տեսանյութ)
ՀՀ-ն և Արցախը գտնվում են մեկ միասնական տնտեսական տարածքում. Շարմազանով
Բնական է, որ Ղազախստանը պետք է հօգուտ Ադրբեջանի խոսեր. ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ
Հայաստանը չի կարող լինել Ղարաբաղից առանձին. Ն.Զոհրաբյան