Սոված մնալը վերականգնում է իմունային համակարգը
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը հրապարակել է հետազոտություն, ըստ որի ոչ ավել, քան չորս օր տևող սովը վերականգնում է իմունային համակարգը: Meddaily-ին վկայակոչելով Viral Global News-ին, գրում է, որ այդ ընթացքում բարձրանում է լեյկոցիտների մակարդակը:
Ընդ որում սովը կարող է հատկապես արդյունավետ լինել այն մարդկանց համար, որոնց իմունային համակարգը թուլացել է, օրինակ, քաղցկեղով հիվանդ մարդկանց պարագայում: Սա գիտնականները բացատրում են հանգամանքով, որ սովածության դեպքում օրգանիզմը փորձում է պահպանել առավելագույն էներգիա:
Այս գործընթացի նպատակն է ազատվել ծեր ու թուլ իմունային բջիջներից: Ուշագրավ է, որ ավելի վաղ բժիշկները հիվանդ մարդկանց պարագայում խստորեն արգելում էին սոված մնալը, իսկ հիմա ամեն ինչ փոխվել է, նույնիսկ քաղցկեղով հիվանդներին են խորհւորդ տալիս քաղցած մնալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա