Հալեպահայ կինը Հայաստան է բերել մարաշցի տատերից սովորած ասեղնագործությունը

Հեղինակ` Մարի Թարյան

Ասեղի մի քանի հպում ու նախշերը զարդարում են թավիշը: Ասեղով ու թելով կտորի վրա ամեն մի կետն արվում է խաչի տեսքով: Մարաշի ասեղնագործությունն է, Կիլիկիայի մշակութային այն եզակի արժեքներից. որ թուրքերը չեն կարողացել յուրացնել:

«Իմ տատիկները, պապիկները, բոլորը մարաշցիներ էին: Մեր ընտանիքն այս ասեղնագործությունը պահել է: Թուրքերը միայն սա չեն կարողացել յուրացնել, քանի որ վրան ամբողջությամբ խաչեր են, չէին կարող իրենցով անել: Սա է հատկանշական Մարաշի ասեղնագործության մեջ»,- ասում է Աիդան Սանթուրյանը:

Մարաշի ասեղնագործությունը Աիդային փոխանցել են Կիլիկիայից Հալեպ գաղթած տատերը: Տարիներ անց ինքն էլ այն իր հետ պիտի բերեր Արևելյան Հայաստան:

Հալեպում պատերազմի սլաքը դեռ նոր-նոր էր սկսել շարժվել, երբ ընտանիքը, զգալով վտանգը, կապեց ճամպրուկներն ու բռնեց հայրենիքի ճամփան: Երկար մնալու չէին եկել, բայց կանգառը երկարեց:

«Եկել եմ զավակներիս` երեք դստրերիս, ամուսնուն և մորս հետ, 2012-ի օգոստոսի 2-ին: Կայուն չէր, իսկ դուստրս համալսարանում էր սովորում: Վտանագավոր էր, չէր կարող գնալ, համալսարանը մեր տնից հեռու էր: Մեկ շաբաթ անընդմեջ շատ վատ վիճակ էր: Որոշեցինք գալ Հայաստան, որպեսզի այստեղ շարունակի, ամուսինս պիտի մնար երկու դստրերիս հետ, իսկ ես, փոքր աղջիկս ու մայրս վերադառնայինք: Բայց ավելի գեշ եղավ վիճակը, ճանապարհները փակվեցին, չվերադարձանք»,- պատմում է նա:

Հալեպում Աիդան մանկապարտեզում էր աշխատում, 13 տարի Հայոց լեզվի ուսուցչուհի էր. «Հրաժարականս հաջորդ տարի ուղարկեցի և մնացի ընտանիքիս մոտ»:

Հալեպի տունը Հայաստան տեղափոխվելուց հետո վաճառեցին: Հիմա քաղաքում շատ հարազատներ ու ընկերներ են մնացել` ամուսնու ընտանիքը, իր մորաքույրները, մորեղբայրը և այլն:

«Խոսում եմ իրենց հետ, բայց այս վերջին շաբաթը շատ գեշ է վիճակը: Տները վնասված են: Լքել են, ավելի ապահով տեղեր տեղափոխվել: Շատերն ապաստանել են այն հայերի տներում, ովքեր հեռացել են և որ դատարկ են: Շատ-շատ վատ վիճակ է: Հույս ունենք, որ այս ընտրությունից հետո կհանդարտվի, որևէ մեկին որևէ բան չի լինի»,- ցավով ասում է հալեպահայ կինը:

Մարդիկ հեռանալու միջոց էլ չունեն: Շատ քչերն են, որ օդանավով կարող են գալ, իսկ ցամաքային ճանապարհն էլ վաղուց ապահով չէ, չի գործում: Անգործություն է:

Սիրիայում ամեն ինչը կարոտում է Աիդան, բայց ամենից շատ մանկապարտեզն ու երեխաներին: Շատ-շատ եմ սիրում աշխատանքս, ասում է Աիդան ու հուզմունքից չի կարողանում շարունակել:

Ընտանիքը Հայաստանի կյանքին արդեն սովորել է, բայց հայրն օտարության մեջ է: Այստեղ աշխատանք չի կարողացել գտնել, հիմա արաբական երկրներից մեկում է աշխատում: Տարին երկու անգամ հազիվ գալիս է. «Մեզ համար շատ դժվար էր: Հայաստանում էլ նոր էինք եկել, թեկուզ մեր հայրենիքն է, բայց անծանոթ երկիր, անծանոթ միջավայր»:

Հայաստան գալու ցանկություն միշտ են ունեցել, իսկ պատերազմը պատճառ դարձավ. «Մեր ընտանեկան պայմանները չէին հարմարվում, որ գաղթեինք Հայաստան: Շատ արագ որոշեցինք: Բոլոր մարդիկ ասում են դա, բայց անկեղծ, մենք միշտ փափագում էինք` երանի հարմար լինի, գնանք Հայաստան ապրենք»:

Աիդան Հայաստանում պարապ չի նստել, ընտանիքում պահպանված Մարաշի ազգային ասեղնագործությունը Հայաստանում է ծաղկում: Այնտեղ ասեղնագործությամբ զբաղվում էր միայն որպես ընտանեկան ավանդույթ: Ազատ ժամանակ իր տան սփռոցները, բարձերն ու սրբիչներն էր զարդարում:

Հիմա, մի քանի ցուցահանդեսների մասնակցելուց հետո, հայտնի է դարձել, պատվերներ է ընդունում:

«Աշխատում եմ, 8 ամիս է` հմտացած եմ ավելի: Այստեղի մարդկանց համար հետաքրքիր է, հատկապես, որ հայկական է, Կիլիկիայից է եկած: Հիմնական ծախսն այստեղ ապրելու դրանով վաստակել, սակայն, հնարավոր չէ»,- ասում է նա:

Ասեղնագործում է տարբեր իրերի վրա` հողաթափեր, հեռախոսի տուփեր, բարձեր. «Մարաշում մեր տատերը միայն սփռոցների վրա էին ասեղնագործում: Ես նպատակներ ունեմ նաև հայկական մոտիվներով ասեղնագործել գլխարկների վրա»:

Աիդան հույս ունի այստեղ զարգացնել Մարաշի ասեղնագործությունը:

Սիրիահայերի մասին շարքի նախորդ պատմությունները`

Սիրիայից Հայաստան և անմիջապես հոգևոր ճեմարան. Սարկավագի պատմությունը

Հալեպահայ ընտանիքի ողջ ունեցվածքը թալանված է, տունը` դատարկ

Արտադրված է Հայաստանում` սիրիահայի կողմից. ջինս, ներքնազգեստ և սպորտային հագուստ

Հալեպահայն անհամբեր սպասում է պատերազմի ավարտին. «Երկրորդ դրախտը Հալեպն է»

Սիրիահայ ընտանիքի որդին Հայաստանում է ծնվել. «Ես հայրենիքս եմ ընտրել»

Երեք ամիս զենքը ձեռքին` ուղիղ պատերազմի աչքերին նայելով. հալեպահայը իր տունն էր պահում

«Ուզում է այնտեղ ոսկի տեղա, հետ չեմ գնա». Հալեպահայ ոսկերիչն Արցախում հող է մշակում

Քեսաբահայի հայացքն անցյալում է, սիրտը՝ անտեր մնացած տանը

Սիրիահայ բժշկի հիվանդանոցը՝ զինյալների բուժարան. Օտար կռիվն ու սեփական կորուստը

Սիրիահայ Պերճի տրեխներով ու յափնջիով Սարոն. «Հայություն կա «Անուշ»-ի մեջ»

Ուրիշի պատերազմը. Հալեպահայ ոսկերչի կիսատ թողած կյանքն ու անորոշ ապագան

Հալեպից Հորդանան, ապա Հայրենիք. Հետևում թողած թագավորական առաջարկների ու կյանքի մասին

Ապրել օտար հողում և Հայաստանը մեջդ ապրեցնել. Սիրիահայ ընտանիքի վերջին հանգրվանը

Սիրիայից Արցախ. Հայ երիտասարդը չավարտված պատերազմում իր գործն է գտել

«Հայրս ու մայրս 1915-ի ջարդն են տեսել, մենք էլ այսօր ավելի ճերմակ ջարդ տեսանք»

Հալեպի հայ հարսների օժիտն ասեղնագործող ու ծաղկող կնոջ մասին

Հալեպում թողած պարտությունն ու Հայաստանում գտած հաղթանակը

Ընդհատվող ժամանակագրություն` Հալեպից Երևան

Հալեպահայ մանկաբույժը՝ հայրենիքի, երեխաների ու խորթ չապրելու մասին

Հալեպի տունը պոկել-բերելու և այդպես էլ օտար մնալու մասին

Շուտ մեծացած մանուկներ, գողացված ուրախություն, ապրելու տենչ, հայ ընտանիքը չի լքում Հալեպը

Աշխարհի որ ծայրն էլ գնաս, հետ ես գալու, որովհետև միշտ կարոտելու ես. Հալեպահայ սրտաբան

Պատերազմը սեփական մաշկի վրա զգացած. Հալեպահայը կամավոր աշխատում է փախստականների համար

Տան կարոտը, հայրենիքը չթողնելը, հայ մնալու պարտքն ու Թումանյանի «Անուշը»… Հալեպահայ օպերային երգչուհին

«Գաբոյիս չեմ կարողանում բերել, երեխաս Հալեպում է». Սիրիահայ ընտանիքի երազանքը

Սիրիահայ կնոջ պատմությունը… Գաղթականության շրջանի, օտարին թողած տան, սարերի հետ խոսելու և գտած հայրենիքի մասին

Հալեպահայ ատամնաբույժի անցած ճամփան` Հալեպից մինչև անապատ, Լիբանանից` հայրենիք. Մահն ամեն րոպե գոյություն ուներ

Սիրիահայ. Մեր ինքնությունը այստեղ կպահենք, Հայաստանից դուրս ուր էլ գնանք, պիտի ձուլվենք

Երեսուն տարվա լուսանկարչի կյանք ու առանց լուսանկարելու երեք տարի. Սիրիան իմ սրտին մոտ է, բայց Հայաստանն ավելի

Սիրիահայ Ժիրայրն Արցախում է արդեն չորս տարի. Սեղան է նստում յոթ զավակով, մեծ տղան էլ զինվոր է

Պանիր, զահտար ու մարթադելլա. Նորան իր հետ բերել է հալեպյան ուտեստները, այստեղի էլ ջուրն ու օդն է սիրում

«Տանս վրա երկու անգամ հրթիռ է ընկել, տունս քանդվել է». Հալեպահայ Սոսին Երևանում սենդվիչ է վաճառում

Հալեպահայ. Խիղճ չունեցող մարդու ձեռքին մնացինք, այդքան գեղեցիկ քաղաքն ինչի՞ են վերածել

Սիրիահայ կին. Իսկ տունը, առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա 

Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}