ՊԿԱ-ն 20 տարեկան է. «Ակադեմիայի հիմնումը կարևոր քայլ էր պետության կառավարման գործում»
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հիմնադրամն 20-ամյակի նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ այսօր պատվավոր կոչումներ շնորհվեցին ՊԿԱ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև հանձնվեցին ավարտական դիպլոմներ շրջանավարտներին:
Մասնավորապես, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» ՀՀ օրենքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետական կառավարման ակադեմիայի 20-ամյակի կապակցությամբ, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրել հանրային կառավարման ամբիոնի դոցենտ Վիլիկ Եդիգարյանին և քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանին:
Ողջունելով Ակադեմիայի շրջանավարտներին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն իր խոսքում նշեց, որ անցած տարիների ընթացքում կառույցը կարողացել է ամրապնդել իր ուսումնական համակարգը և դարձել պետական կառավարման համակարգի համար լավագույն մասնագետների պատրաստման կարևորագույն օղակ:
«Ակադեմիայի շրջանավարտները տարբեր մարմիններում իրենց գործունեությամբ ու աշխատանքով միջավայր են փոխում, ինչն ակնհայտ է ու գնահատման արժանի: Ակադեմիայի հիմնումը կարևոր ու բացառիկ նշանակություն ունեցող քայլ էր պետության կառավարման գործում»,- հավելեց Վ.Սարգսյանը:
Միջոցառման ժամանակ ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ, որը պատմում էր ՊԿԱ-ի անցած 20 տարիների մասին և այդ ընթացքում ՀՀ պետական կառավարման համակարգում հանրային ծառայողների պատրաստման, վերապատրաստման, որակավորման բարձրացման և հետբուհական կրթական ծրագրերի իրականացման գործընթացներում Ակադեմիայի ներդրած ավանդի և ձեռք բերած նվաճումների, հաջողությունների մասին: Ինչպես նաև տեղի ունեցավ 20-ամյակին նվիրված գրքի շնորհանդեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա