Ուոլտ Դիսնեյի դասական մուլտֆիլմերի կադրերը հանվել են վաճառքի
ԱՄՆ-ում վաճառքի են հանվել մուլտիպլիկատոր Ուոլտ Դիսնեյի նկարահանած դասական մուլտֆիլներից կադրեր: Այս մասին, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել են Heritage աճուրդային տան ներկայացուցիչները:
Նրանց խոսքով, աճուրդում վաճառքի են հանված «Mickey's Service Station» մուլտֆիլմից կադրեր: Այս մուլտֆիլմը էկրան է բարձրացել 1935 թվականին, համարվում է ամերիկացի մուլտիպլիկատոր Ուոլտ Դիսնեյի նկարահանած սև-սպիտակ վերջին աշխատանքը:
«Այսօր շատ բարդ է գտնել Ուոլտ Դիսնեյի նկարահանած մուլտֆիլմերի լավ պահպանված ժապավեններ, առավել ևս՝ բնօրինակ տարբերակով: Այն, ինչ մենք ցուցադրում ենք, եզակի հանդիպող կադր է ու արժեքավոր է»,-ասել է Heritage անիմացիայի մասնագետ Ջիմ Լենտցը:
Աճուրդային տանը վստահ են, որ այս լոտը կոլեկցիոներների կողմից մեծ հետաքրքրության է արժանանալու:
Վաճառքի է հանվելու նաև «Steamboat Willie», որտեղ արդեն հանդես է գալիս Միկի Մաուսը և «The Wise Hen», որտեղ առաջին անգամ հանդիպում են Դոնալդ դաքին, մուլտֆիլմից կադրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին