Հովիկ Աբրահամյանը Ծառուկյանին այցելում է, բայց կարճ ժամանակով (տեսանյութ)
«Իհարկե գալիս է, բայց անկեղծ ասեմ` շատ կարճ ժամանակով, իհարկե, մեկ-մեկ էլ բողոքում է «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներից, նրանց ելույթներից, ասածներից, գրածներից, բայց ինքը ամեն ինչ լավ հասկանում է, որ ասենք թե, անձնական հարաբերությունները ոչ մի կապ չունեն կուսակցական գաղափարների ու մոտեցումների հետ», երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով երիտասարդներից մեկի հարցին, թե արդյոք վարչապետ դառնալուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելում է Ծառուկյաններին:
Նկատենք, որ Ծառուկյանն ու Աբրահամյանը միմյանց հետ խնամիական կապերի մեջ են:
Երիտասարդները տարաբնույթ հարցեր են տվել Ծառուկյանին: Մասնավորապես, ԲՀԿ նախագահը հստակ կարծիք չի հայտնել Սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ և ասել է, որ ինքն ընդամենը հետևում է քննարկումներին:
Ծառուկյանը խոսել է նաև կուսակցության առաջիկա գործունեության մասին, ասել, որ պետք է պահել-պահպանել ժողովրդի հավատը:
«Ամեն մարդ պետք է մասնակից լինի հավատքով ոչ թե անձնական շահի, այլ լիարժեք գաղափարի համար: Գիտեք` Ծառուկյանի խոսքը միշտ գործ է. ես ասել եմ, որ արդեն ցանկացած համապետական ընտրություն, «Բարգավաճ Հայաստան»-ը մասնակցելու է իր թիմի հետ», -հայտարարել է Ծառուկյանը:
Երիտասարդներից մեկը հետաքրքրվել է, թե ինչու է գնում ծանոթ-բարեկամների հարսանիքներին, բայց այնտեղ մնում մի քանի րոպե, ինչին Ծառուկյանը պատասխաել է, որ ձևական բաներ չի սիրում ծանոթ բարեկամների հարսանիքներին գնում է ու մի քանի րոպե նստում հեռանում:
«Սիրում եմ իմ բալիկների հետ նստել, զրուցել, ճաշել, կինո նայել, ազատ ժամանակ որսի գնալ, սպորտով զբաղվել: Ես այսպիսի մարդ եմ», -հավելել է նա:
Տեսանյութը` Կենտրոն հեռուստաընկերության:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները