Նախկին կնոջ մերկ լուսանկարները տեղադրել է սոցցանցում ու հայտնվել դատարանում
Լենինգրադյան շրջանի դատարանում ամբաստանյալի աթոռին է հայտնվել 29-ամյա մի երիտասարդ, ով սոցիալական ցանցում տեղադրել է նախկին կնոջ մերկ լուսանկարները, ինչպես նաև մի քանի տվյալներ հաղորդել նրա մասնավոր կյանքի մասին, գրում է «Pravo.ru»-ն:
Մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը խախտելու համար մեղադրվող երիտասարդը, ըստ նախաքննության տվյալների, 2013 թվականի հունիսին գտնվելով իր բնակարանում համացանցում տարածել է նախկին կնոջ մերկ լուսանկարները:
Երիտասարդ կնոջ նկատմամբ ունենալով տհաճ զգացումներ, սոցցանցի օգտատերը կնոջը ստորացնելու համար այն բացի սոցցանցում հրապարակելուց, ուղարկել է նաև գործընկերոջը: Բացի այդ, երիտասարդը տվյալներ է հրապարակել կնոջ անձնական կյանքի մասին:
Ներկայումս քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան` ըստ էության քննելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում