«Շինարարությունն «աճել» է, շինանյութի արտադրությունը՝ նվազել
Պարադոքս է, բայց փաստ: Հանրապետությունում շինարարության ծավալները ոչ միայն պահպանվել, այլև 0,1 տոկոսով աճ են արձանագրել այն դեպքում, երբ շինանյութերի հիմնական տեսակների արտադրական ծավալները կրճատվել են առնվազն 10 տոկոսով, իսկ առանձին դեպքում` նույնիսկ 40-70 տոկոսով:
«Այսպիսով, խորհրդային տնտեսության «բարի» ավանդույթները, կարծես, վերադառնում են, առանձին շինանյութերի խնայողությամբ, որի հետևանքով էլ 88-ի տարերային աղետը մեր գլխին համազգային ողբերգության վերածվեց»,-գրել է «Հրապարակ»-ը: