Տարածաշրջան 17:10 07/06/2014

Իրանի նախագահը 18 տարվա ընդմիջումից հետո մեկնում է Թուրքիա. Ի՞նչ խնդիրներ կան օրակարգում

Իրանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Հասան Ռոհանին հունիսի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: 1996թ. Հաշեմի Ռաֆսանջանիի այցից հետո սա Իրանի նախագահի առաջին այցն է Անկարա: Անցած տարիներին թե՛ Մոհամմադ Խաթամիի և թե՛ Մահմուդ Ահմադինեժադի՝ Թուրքիա նախատեսված այցերը տարբեր պատճառներով չեղյալ են հայտարարվել:

Թուրք-իրանական հարաբերություններն անցնող տարիների ընթացքում՝ կապված երկկողմ և տարածաշրջանային խնդիրների հետ, մշտապես գտնվել են հեղհեղուկ վիճակում, երբեմն նկատվել է հարաբերությունների բարելավում, իսկ երբեմն դրանք այն աստիճանի են սրվել, որ նույնիսկ ռազմական հարձակման վտանգ էր հասունանում:

Անդրադառնալով Ռոհանիի այցին՝ նկատենք, որ Իրանի նոր իշխանությունների արտաքին քաղաքականության օրակարգում անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն է: Այդ պատճառով է, որ այդ երկրի նախագահն ու արտգործնախարարը նախատեսում են այցելել այն հարևան երկրներ (Ադրբեջան, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ), որոնց հետ Իրանն Ահմադինեժադի կառավարման տարիներին ունեցել է լարված հարաբերություններ:

Որո՞նք են այն խնդիրները, որոնց շուրջ Ռոհանին Անկարայում քննարկումներ կանցկացնի Թուրքիայի նախագահ Աբդոլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ա. Իրանական գազի արտահանման հարցը
Օրերս ԻԻՀ նավթի փոխնախարար Ալի Մաջեդին, անդրադառնալով իրանական գազը Եվրոպա արտահանելու ուղիներին, նշել էր, որ գազն արտահանելու երեք ճանապարհ կա, որոնցից մեկը Թուրքիան է:
Վերջին տարիներին Անկարան պաշտոնական մակարդակով բազմիցս դժգոհել է, որ Իրանը Թուրքիային բավականին թանկ գնով է գազ վաճառում՝ 1000 խմ-ի դիմաց 490 դոլար, և սա այն դեպքում, երբ Թուրքիան Ռուսաստանից գազը գնում է 425, իսկ Ադրբեջանից 335 դոլարով: Եթե Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները 2012թ. կազմել են 21.8 միլիարդ դոլար, ապա 2013թ. նվազում է արձանագրվել՝ հասնելով 13.5 միլիարդի: Ներկայում Իրանն ու Թուրքիան գազի սակագնի հարցը վիճարկում են միջազգային դատարանում:

Բ. Սիրիական ճգնաժամ
Ինչպես հայտնի է, Ահմադինեժադի օրոք թուրք-իրանական հարաբերությունները խիստ լարվեցին՝ կապված սիրիական ճգնաժամի և Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի տեղակայման հետ: Եթե Սիրիայի հարցը դեռևս մնում է Իրանի նոր իշխանությունների օրակարգում, ապա ՀՀՊ համակարգերի սպառնալիքը ժնևյան համաձայնությունից հետո նվազել է:
Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները չվատթարացնելու նպատակով ներկայում Իրանի իշխանությունները, Բաշար ալ-Ասադին ցուցաբերվող բազմակողմանի օգնության հետ մեկտեղ, փորձում են զերծ մնալ Սիրիայի իշխանություններին հրապարակայնորեն աջակցելու քաղաքականությունից՝ խուսափելով ընդդիմադիր ահաբեկչական խմբավորումներին աջակցող երկրների հասցեին խիստ քննադատությունից:

Գ. Քրդական հարց
Թուրքիան պաշտոնապես Իրանին մեղադրում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) անդամներին աջակցելու մեջ: Հենց այդ պատճառով էր, որ Թուրքիայի Էրզրում քաղաքում նախատեսված Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նախօրեին չեղյալ հայտարարվեց հանդիպումը: Իսկ ավելի ուշ, թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռային համակարգերի տեղակայման պատճառով Մ. Ահմադինեժադը մերժեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Անկարա այցելելու հրավերը:

Դ. Հարավային Կովկասին, մասնավորապես՝ ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր
Վերջին շրջանում Հայաստան-Նախիջևան և ԼՂՀ-Ադրբեջան սահմանում Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն հետախուզական գործողությունները, որոնք ամենայն հավանականությամբ հրահրվում են հենց Թուրքիայի կողմից, չեն կարող չանհանգստացնել Թեհրանին:
Իրանը բազմիցս է հայտարարել, որ պատերազմի վերսկսումը սպառնում է իր ազգային շահերին: Բացի այդ, նկատելի է, որ վերջին շրջանում ակտիվացել է ԼՂ հակամարտության հարցում  և պարբերաբար հանդես է գալիս խնդրի կարգավորման գործում միջնորդական առաքելություն կատարելու առաջարկով և հայտարարում, թե խնդրի կարգավորմանն առնչվող մշակված նախագիծ ունի:

Ակնհայտ է, որ Ռոհանիի այցի ընթացքում կողմերը շեշտը կդնեն տնտեսական հարաբերությունները զարգացնելու վրա, սակայն, այդ ամենով հանդերձ Իրանն ու Թուրքիան կշարունակեն իրենց պայքարը տարածաշրջանում ազդեցության մեծացման նպատակով:

Ուկրաինայի հարցում ռուս-ամերիկյան լարված հարաբերությունների, Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորման, Միացյալ Նահանգների՝ տարածաշրջանում ակտիվանալու միտումների, Եվրասիական տնտեսական միության ստեղծման հետ կապված զարգացումների ֆոնին Իրանի և Թուրքիայի հարաբերություններում որոշակի խնդիրների վերաբերյալ մոտեցումների վերանայում տեղի կունենա:

Առաջիկա տարիներին թուրք-իրանական մրցակցությունը հատկապես նկատելի կլինի Հարավային Կովկասում և Միջին Ասիայում, որոնց հետ ինտեգրվելու նպատակով Իրանը բավականին հավակնոտ ծրագրեր է մշակել:

Արմեն Իսրայելյան, իրանագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}