Միխեյիլ Սաակաշվիլի. «Ես չեմ կարող բարձր պաշտոն զբաղեցնել այլ երկրում»
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է լրատվամիջոցներում տևական ժամանակ շրջանառվող տեղեկատվություն այն մասին, թե ինքը նշանակվելու է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդական: Սաակաշվիլիի խոսքերով, ինքը չի կարող բարձր պաշտոն զբաղեցնել այլ երկրում և դառնալ որևէ պետության նախագահի խորհրդական: «Apsny.ge» կայքի հաղորդմամբ, այս մասին Սաակաշվիլին հայտարարել է Կիևում Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունից առաջ:
«Ես ամբողջովին պատկանում եմ իմ երկրին և մտադիր եմ փորձս օգտագործելու հանուն հայրենիքիս բարօրության: Միշտ լինելու եմ այնտեղ, որտեղ պետք եմ, երբ դա անհրաժեշտ է հայրենիքիս համար: Սիրում եմ որոշումներ ընդունել, իրականացնել դրանք, այլ ոչ թե խորհուրդներ տալ: Չնայած, մեր թիմը, որ ներառում է տասնյակ փորձառու ռեֆորմատորներ, արդեն աշխատում է Կիևում ու Ուկրանայի այլ քաղաքաներում, և ես մեծ հաճույքով օգնում եմ նրանց», - ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, Սաակաշվիլիի Ուկրաինայի նախագահի խորհրդականը նշանակվելու հնարավորության մասին հայտարարել էր Վիտալի Կլիչկոն, ով նել է, թե Պորոշենկոյի թիմում, բացի Սաակաշվիլիից կարող է ընդգրկվել նաև Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեն, ով ևս կարող է օգտակար լինել Ուկրաինայի համար:
Հատկանշական է, որ Սաակաշվիլիի ՝ Ուկրաինայի նախագահի խորհրդական նշանակվելու մասին լուրեն այնպիսի մեծ հասարական քննարկումների առիթ էին հանդիսացել, որ Վրաստանի գործող վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին իր հարցազրուցներից մեկում նույնիսկ հորդորել էր Ուկրաինայի ղեկավարությանը զերծ մնալ, իր բնորոշմամբ, Սաակաշվիլիի ու նրա թիմակիցների նման արկածախնդիրների ծառայություններից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում