Թուրքիայի նախագահական ընտրություններում առաջին թեկնածուն իզմիրցի մի ինժեներ է
Թուրքիայում հայտնի է դարձել 2014-ի օգոստոսին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին թեկնածուի անունը: Ինչպես հայտնում է թուրքական «Գազեթե բալըքեսիր» լրատվականը, թեկնածուն Իզմիրում բնակվող, մասնագիտության ինժեներ-շինարար 58-ամյա Բուրհան Էրոլն է:
Վերջինս նշել է, որ որոշել է օգտվել իր սահմանադրական իրավունքից և առաջադրվել Թուրքիայի Հանրապետության նախագահի թեկնածու: Ըստ օրենքի պահանջի` թեկնածու կարող է առաջադրվել 40 տարեկանը լրացած անձը, ով ռեցեդևիստ չի համարվում և ունի առնվազն 20 պատգամավորի լիազորիչ ստորագրություն: Էրոլն իր թեկնածության քարտը ներկայացրել է մի շարք պատգամավորների, այդ թվում և ընդդիմության առաջնորդներին` «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն և «Ազգայնական շարժում կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելիին: Նախօրեին էլ նախագահի նշյալ թեկնածուն Իզմիր ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին տվել է իր այցեքարտը և հանդիպում խնդրել նրանից սիրիական հարցը քննարկելու համար:
Բուրհան Էրոլի համոզմամբ` ընտրություններում հաղթելու մեծ շանսեր ունի, ակնկալում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից 15 տոկոսանոց աջակցություն կստանա, մյուս կուսակցություններից ևս կսատարեն իրեն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում