Հալեպում կրկին հայ զոհեր կան
Հալեպում կրկին հայ զոհեր կան: Հունիսի 1-ին ահաբեկչական խմբավորումների կողմից հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ուղղությամբ նետված գազով շշերի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած Լևոն Չերչյանը` ծնված 1963 թվականին, հունիսի 8-ին կնքել էր իր մահկանացուն:
Եվս մեկ հայ` 1982 թվականին ծնված Կարո Ասատրյանը, ով Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության անդամ էր, զոհվել էր հունիսի 7-ին ահաբեկչական խմբավորումների կողմից նետած հրթիռների պատճառով: Այս մասին հայտնում է «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:
Զոհերից բացի հայերի թվում կան նաև վիրավորներ: Նույն օրը Սուլեյմանիյե շրջանի վրա ընկած հրթիռների հետևանքով վիրավորվել են Հակոբ Սեմերջյանը և Պայծիկ Մելքոնյան-Չերչյանը: