Արամ Ա-ի` Վատիկան կատարած այցի գլխավոր թեման Հայոց Ցեղասպանությունն էր
Վատիկան կատարած իր եռօրյա այցելության ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն անդրադարձավ Հայոց Ցեղասպանության ճանաչման ու հատուցման հարցին։ Այս մասին հաղորդում են Մեծն տան Կիլիկիո կաթողիկոսությունից:
Վեհափառը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ ունեցած առանձին հանդիպման ժամանակ խոսեց Հայոց Ցեղասպանության 100-ամյակի մասին` առաջարկելով որ այս առիթով Պապը իր զորակցությունը հայտնի հայ ժողովրդին։
Վեհափառ Հայրապետը հայ ժողովրդի պահանջատիրության մասին անդրադարձավ Վատիկանի պետական քարտուղար՝ կարդինալ Բարոլինի և Արևելյան եկեղեցիների բաժանմունքի նախագահ՝ կարդինալ Սանտրիի հետ ունեցած հանդիպումների ժամանակ:
Արամ Ա.-ն Հայոց Ցեղասպանությունը հիշատակեց նաև Սուրբ Էդիջիո եկեղեցում մատուցած քարոզի ժամանակ` բազմաթիվ հավատացյալների ներկայությամբ:
Վատիկանում Արամ Ա. Կաթողիկոսի տված զանազան մամուլի ասուլիսների շնորհիվ Հայ Դատը արծարծվեց Վատիկանի թերթերում և հեռուստատեսությամբ: