«Ժառանգության» համագումարը կկայանա հունիսի 28-ին
«Ժառանգություն» կուսակցության համագումարը ամենայն հավանականությամբ տեղի կունենա հունիսի 28-ին: Այս մասին Panorama.am-ին ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` նշելով, որ օրը հնարավոր է դեռ փոփոխվի, քանի որ կազմակերպչական աշխատանքներ են ընթանում: Այնպես որ թե' օրվա և թե' համագումարի անցկացման վայրի մասին կտեղեկացվի հավելյալ:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի այս համագումարը հետաքրքիր է նրանով, որ կուսակցությունը նոր նախագահ է ընտրելու և շատ հավանական է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջնականապես հեռանա ոչ միայն կուսակցության նախագահի պաշտոնից, այլև Հայաստանից: Բացի այս, ակտիվ են նաև խոսակցությունները ներքին խմորումների մասով, այնպես որ հետաքրքիր իրադարձություններ համագումարն իր հետ անշուշտ կբերի: