Սելավատարների վրա կառուցվել են ապօրինի շինություններ. պայքարն ակտիվանալու է
Բնական աղետի հետևանքներն առավել ահագնացել են հատկապես գյուղական համայնքներում՝ սելավատարների վրա կառուցված ապօրինաշինությունների պատճառով: Լոռու մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ ասել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի պաշտոնական կայքից:
Նա մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին հանձնարարել է ևս մեկ անգամ շրջաբերականներ ուղարկել համայնքներ՝ ապօրինաշինությունների դեմ պայքարն ակտիվացնելու պահանջով, իսկ մարզպետարանի վարչական վերահսկողություն իրականացնող հանձնաժողովին՝ ուշադրություն դարձնել, թե քաղաքային համայնքների բյուջեների ծախսային մասով սելավատարների և գետերի հուների մաքրման համար նախատեսված գումարները որքանով են արդյունավետ տնօրինվել:
Անդրադառնալով վերջին օրերին մարզում արձանագրված արտակարգ դեպքերին, մարզպետը տեղեկացրել է, որ Ալավերդի-Վանաձոր միջպետական ճանապարհն ամբողջությամբ մաքրված է, երթևեկությունը՝ վերականգնված, մինչդեռ շարունակում է անհանգստացնել միջպետական մայրուղու Ձորագետի ճանապարհահատվածը, որտեղ ներկայում համապատասխան մարմինների կողմից ուսումնասիրութուններ են կատարվում՝ խնդրի լուծման արդյունավետ տարբերակ գտնելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան