ՍԴ-ում Վալերի Պողոսյանին կփոխարինի Արայիկ Թունյանը. ԱԺ-ն նշանակեց
Այսօր Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկության արդյունքներով, Սահմանադրական դատարանի դատավոր նշանակվեց ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանը։
ԱԺ նիստերի ընդմիջումից հետո ԱԺ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ 131 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր։ Թունյանի օգտին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 3-ը:
Թունյանի թեկնածությունն իր իրավասությունների շրջանակում առաջադրել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա Սահմանադրական դատարանում փոխարինի Վալերի Պողոսյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում