Գ.Սահակյանը համաձայն է լսումների, բայց հորդորում է չոգևորվել, թե Աստանայում ծածուկ մի բան է կատարվել
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համոզմամբ` պատգամավորների առաջարկով Աստանայի ֆորումի և դրան հաջորդած իրադարձությունների մասով թեև խորհրդարանական լսումներ հրավիրելու անհրաժեշտություն չկա, բայց դրանք կիրագործվեն:
«Ես կխնդրեմ հանձնաժողովներից որևէ մեկին, որպեսզի լսումների կազմակերպչական աշխատանքներն իր վրա վերցնի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահը` նշելով նաև, թե հարցերի պատասխանները հնարավոր է ստացվեն երկու օրից էլ` ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
Նա վստահություն հայտնեց, որ չորեքշաբթի հնարավոր է հարցերի պատասխանները բավարար չլինեն, դրա համար ավելի վաղ ԱԺ ամբիոնից նա լսումների անցկացման մոտավոր ժամկետներն էլ էր նշել` հունիսի 16-17:
Գ.Սահակյանը շտապեց ավելացնել` անգամ եթե լսումներ անցկացնելու որոշում կայացվի, ապա պետք չէ դրանից ոգևորվել, թե Աստանայում ծածուկ մի բան է կատարվել.
«Պատգամավորների մոտ որոշակի խնդիրներ կան վերլուծման առումով, իհարկե կկազմակերպենք»,- նշեց նա:
Ի դեպ` Panorama.am-ի հետ զրույցում ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ քննարկել համատեղ լսումներ անցկացնելու հարցը, քանի որ իր նամակին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեռ չի պատասխանել:
Նախորդող հրապարակում`
ԱԺ-ն պահանջում է Էդվարդ Նալբանդյանի պարզաբանումները, վերջինս լռում է
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան