Ադրբեջան. Պնախարարը չի կարողանում վերահսկել իրավիճակը և պատրաստվում է հրաժարականի
Անցյալ տարի նշանակված Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը չի կարողանում ազդել գեներալների վրա, ուստի Ադրբեջանի նախագահին հայտնել է, որ պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացրել: Այս մասին գրում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Ըստ թերթի` Ադրբեջանի ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը երկրի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո բանակում մի շարք բարեփոխումներ, այդ թվում` կադրային փոփոխություններ է կատարել: Ադրբեջանական հասարակության մեջ այնպիսի կարծիք էր ստեղծել, որ վերջ է դրվել Ադրբեջանի բանակում երկար տարիներ շարունակվող պաշտպանության նախարար - գլխավոր շտաբի պետ դիմակայությանը: Սակայն նոր նախարարի հետ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովի միջև բարեկամությունը երկար չի տևել: Դրա պատճառն էլ Զաքիր Հասանովի կողմից նոր կադրային նշանակումներն ու բարեփոխումների մյուս ձեռնարկումներն են, որոնք կատարվել են Նաջմեդդին Սադիգովի պահանջով:
Թերթը նշում է, որ ՊՆ համակարգում ռուսամետ բարձրաստիճան զինվորականների շարքերն այնքան են ընդարձակվել և նրանց ազդեցության հնարավորություններն այն աստիճանի են աճել, որ կարող են Զաքիր Հասանովի վերահսկողությունից դուրս գործընթացներ տեղի ունենալ:
Հոդվածի համաձայն՝ նախարարը դժվարություններ է ունենում Ադրբեջանի բանակում առկա խնդիրներին վերջ դնելու, բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին ամբողջությամբ համապատասխանող մակարդակի բարձրացնելու համար նախատեսած անհրաժեշտ ծրագրերն իրականացնելու մեջ: Նրա այդ ծրագրերը հանդիպում են լուրջ խոչընդոտների:
Զաքիր Հասանովը տեղի ունեցածի մասին անձամբ դիմում է ներկայացրել Իլհամ Ալիևին:
«Աղբյուրի խոսքերով` նամակում Հասանովը Ալիևին հայտնել է, որ եթե այս վիճակը շարունակվի և իրեն խոչընդոտող ուժերը չվանասազերծվեն, ապա նախարարի պաշտոնում իր մնալն անիմաստ է, և խնդրել է ընդունել իր հրաժարականը»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում