Գորիսում հաղթել է Լիսկայի հովանավորյալը
Գորիսում կիրակի, հունիսի 8-ին, կայացած ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքներով, քաղաքապետ է ընտրվել Հանրապետական կուսակցության թեկնածուն` Վաչագան Ադունցը: Վերջինը, հիշեցնենք, համարվում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) հովանավորյալը:
Ըստ հրապարակված արդյունքների, Վաչագան Ադունցը հավաքել է 4732 ընտրողի ձայն, իսկ մյուս թեկնածուն` Հրայր Յոլյանը` 2956 ձայն: Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 8204 ընտրող: Այս համայնքում ընտրողների թիվը 16 171 է:
Նկատենք, որ մինչև քվեարկությունը Հրայր Յոլյանին պաշտպանելու մասին հայտարարություն էր տարածել ԶՈւ գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրը` գործարար Արա Բուդաղյանը, ով առաջադրել էր իր թեկնածությունը և որոշ ժամանակ անց ինքնաբացարկ հայտնել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին