Արցախը բանակցային գործընթացներում դարձավ սայլի հինգերորդ անիվը. Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)
Սահմանի թոհուբոհը ոչ այսօր է սկսվել, ոչ էլ երեկ: Սկսվեց այն պահին, երբ Արցախը բանակցային գործընթացների մեջ դարձավ սայլի հինգերորդ անիվը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
Ըստ նրա` ադրբեջանցիները սրիկայաբար գնդակոծելով մեր սահմանը, ցանկանում են ի լուր աշխարհի հայտարարել, որ հակամարտությունը ՀՀ-ի հետ է և ոչ մի կապ չունի Արցախի հետ:
«Ի տարբերություն մեզ, ցավոք, Ադրբեջանը մտածված է գործում: Մենք էլ պետք է ծրագիր ունենանք, անհարմար է: Մենակ հո դատարկ խոսակցությունով չէ՞, պետք է մտածել հայրենիքի մասին, որովհետև լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնել: Եթե երեք-չորս տարի առաջ ԱՄՆ-ն մեր իշխանություններին պաշտպանում էր, հիմա այդպես չի լինելու, վատ բան է լինելու»,-նշեց բանախոսը:
Մանրամասները` տեսանյութում: