Մահացել է դատավոր Դանիել Խաչատրյանը
Կյանքից հեռացել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դանիել Վարդանի Խաչատրյանը, տեղեկացնում են Դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունից:
Դանիել Վարդանի Խաչատրյանի կենսագրական տվյալները`
Ծնվել է 1955 թվականին Թբիլիսի քաղաքում։
1982 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1985 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է ՀայԳազշին տրեստում՝ որպես իրավախորհրդատու։
1989 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմի «Շենքերի և շինությունների շահագործման» պետական ձեռնարկությունում՝ որպես իրավախորհրդատու։
1996 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմի «Շենքերի և շինությունների շահագործման» պետական ձեռնարկությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Սպիտակի Ժողդատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականին նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում