Վախթանգ Կիկաբիձեն` Ֆրունզիկ Մկրտչյանի մասին
«Ֆրունզիկ Մկրտչյանը ծնված էր նրա համար, որ սիրվեր»,- նման համոզմունք ունի վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր Վախթանգ Կիկաբիձեն:
Նա Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, իհարկե, չէր կարող չխոսել մի արվեստագետի մասին, ում հետ խաղացել է Գիորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմում (էկրան է բարձրացել 1977 թ., 1978 թ. արժանացել է ԽՍՀԿ պետական մրցանակի):
«Երբ մենք նկարահանվում էինք այդ ֆիլմում, այնքան էլ մեզ հասկանալ չէր, թե ինչ ենք անում այդտեղ: Սակայն երբ արդեն կինոն ամբողջությամբ պատրաստ էր, պարզ դարձավ, որ ֆիլմի երկու հերոսները (Վալիկո՝ Կիկաբիձե, Ռուբիկ՝ Մկրտչյան) գրված են կարմիր գրքում, քանի որ նման մարդիկ չկան»,- ասաց Վ. Կիկաբիձեն:
Նա ասաց, Ֆրունզիկ Մկրտչյանը տաղանդավոր մարդ էր, ապա ցավով նշեց, որ իրենց համակարգում տաղանդը գնահատվում է մարդու՝ կյանքից հեռանալուց հետո, ինչը, բնականաբար, սխալ է. «Նա յուրահատուկ հումոր ուներ: Երբ նրա հետ ծանոթացա, ինձ անհասականալի էր, թե ինչու է այդքան ուրախ մարդու աչքերը տխուր: Նրա կյանքի պատմությունը չգիտեի: Երբ ինչ-որ բաներ իմացա, հասկացա, որ նա մեծ ողբերգության կրող է: Դա նրա խաչն էր: Կյանքում երկու մարդու եմ հանդիպել նման հումորով, երբ որևէ բան էր պատմում ու չէր ծիծաղում՝ Ֆրունզիկին և Յուրի Նիկուլինին: Ֆրունիզկ Մկրտչյանի կյանքը բարդ էր: Ինձ ուրախացնում է այն փաստը, որ հայրենիքում, ընդհանրապես ամենուր, նրան սիրում են»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան