Ռ.Հակոբյան. Քառյակը իր պահանջներով հայտարարությունը կհրապարակի վաղը
ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի այսօրվա հանդիպումը կարճ տևեց` մեկ ժամ էլ չանցած ընդունող կողմից ներկայացուցիչ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողներին հայտնեց, որ վաղը 13:30-ին ԱԺ-ում չորս քաղաքական ուժերը համատեղ մամուլի ասուլիսով հանդես կգան և կներկայացնեն քառյակի 12 կետից բաղկացած հայտարարությունը:
«Հայտարարությունում կան և’ քաղաքական, և’ տնտեսական շեշտադրումններ, որոնք կհրապարակենք վաղը: Իսկ որոշ պահանջներ կփոխանցվեն կառավարությանը»,- նշեց Ռ.Հակոբյանը, իսկ հարցին` անակնկալ իշխանություններին սպավո՞ւմ է արձագանքեց. «Չգիտեմ, մեր իշխանություներին կարելի՞ է անակնկալ մատուցել, թե ՞ ոչ»։
Պատգամավորը տեղեկացրեց, որ կետերը հիմնականում վերաբերում են ներքաղաքական խնդիրներին, բայց որոշ սրբագրումներից հետո քառյակը ավելացրել է նաև արտաքին քաղաքականությանը վերաբերվող խնդիրներ` մասնավորապես Արցախի մասին:
Ինչ վերաբերում է Աստանայի զարգացումներին, ապա միայն վաղը հայտնի կդառնա` դրա մասին կետ կա՞ հրապարակվելիք հայտարարության մեջ, թե՞ ոչ: