Արգելք ռուս կանանց համար. Առաջարկը հնչել է պետդումայում
Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր Իվան Նիկիտչուկն առաջարկել է 40 տարեկանից ցածր կանանց արգելել ծխել:Խորհրդարանականի նախաձեռնության համաձայն` ռուս կինը ցանկացած տարիքում չպետք է ծխի նորածին երեխայի մոտ, իսկ կնոջը ծխախոտ վաճառողները պետք է տուգանվեն:
Որպեսզի պարզեն գնորդի տարիքը, վաճառողները պետք է պահանջեն նրա անձնագիրը: Պատգամավորի նախաձեռնության մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
Նրա ներկայացրած օրինագծի համաձայն, օրենքի խախտման դեպքում նախատեսվում է 3-5 հազար ռուբլի տուգանք, իսկ պաշտոնատար անձանց դեպքում այդ գումարը կկազմի 30-50 հազար ռուբլի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա