Այսօր «Հակաքրիստոս» երկնաքարն առավելագույնը կմոտենա երկրագնդին
Այսօր տեղական ժամանակով 22.30-ի սահմաններում աստղագետների կողմից «Հակաքրիստոս» անունը ստացած երկնաքարը կանցնի Երկրագնդին առավելագույն մոտ տարածությամբ: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
Սակայն անհանգստության կարիք չկա, աստղագետները նշել են, որ երկնաքարի ու Երկրագնդի բախման հավանականություն չկա, երկնային մարմնի ու մեր մոլորակի միջև հեռավորությունը 1,25 միլիոն կիլոմետր է լինելու՝ 3 անգամ ավելի քան Երկրագնդի ու Լուսնի միջև հեռավորությունը:
Գիտնականները հաշվարկել են երկնաքարի ուղեծիրը մինչև 2200 թվականը և մինչև այդ ժամանակը այն վտանգ չի ներկայացնի Երկրագնդի համար:
Երկնաքարի տրամաչափը 250-400 մետր է՝ մեծությամբ մոտավորապես ֆուտբոլի դաշտի չափ: Չափսերի ու Երկրագնդի ուղեծրին մոտ լինելու պատճառով գիտնականներն այս երկնաքարը դասում են պոտենցիալ վտանգավորների կարգը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները