«The Guardian». Ինչ պետք է իմանալ Ադրբեջանի մասին
«The Guardian» պարբերականի՝ «Հետխորհրդային աշխարհ. Ինչ պետք է իմանալ Ադրբեջանի մասին» վերնագրով հոդվածում անդրադարձ է կատարվում Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին:
«Նավթի և բնական գազի արտահանումներն օգնել են Ադրբեջանին Կովկասի տարածաշրջանում ամենազարգացող պետությունը լինել, սակայն, միաժամանակ, ըստ «Transparency International» միջազգային կազմակերպության` Ադրբեջանն ամենակոռումպացվածն է համարվում:
Հետխորհրդային ժամանակաշրջանը սկսվեց հարևան Հայաստանի հետ ԼՂ տարածքի համար մղվող պայքարում պարտությամբ: 1994թ զինադադարի համաձայնագիրը թույլ տվեց հայկական զորքերին ոչ միայն վերահսկողության տակ պահել Ղարաբաղը, այլ նաև Ադրբեջանի ութ տարածքները:
Քաղաքական քաոսը Բաքվում սկսվեց 1993-ին՝ թույլ տալով Հեյդար Ալիևին վերադառնալ: Վերադառնալով քաղաքականություն, Ալիևն անմիջապես զբաղվեց իր քաղաքական թշնամիներով և ամրապնդեց իր իշխանությունը: 2003-ի օգոստոսին ծանր հիվանդ Ալիևը դինաստիական իրավահաջորդությունը նախաձեռնեց, իր տղային` Իլհամին, նշանակելով վարչապետ: Երեք ամիս հետո Իլհամը հաղթեց նախագահական ընտրություններում և դրանից հետո ստրատեգիական հարաբերություններ հաստատեց ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ, իսկ Ռուսաստանին` «պահեց թևի տակ»:
Ադրբեջանի դիվանգիատական նախաձեռնության առաջնահերթությունը Ղարաբաղի և այլ տարածքների վերականգնումն է, սակայն Հայաստանի հետ քաղաքական բանակցությունները փակուղում են հայտնվել:
Ադրբեջանը, հյուրընկալելով Եվրատեսիլ 2012-ը, հնարավորություն ունեցավ ցուցադրելու իր նավթի հարստությունը, միջոցառման վրա վատնելով $76միլիոն: Սակայն մրցույթը նաև ցուցադրեց Ալիևի` մարդու հիմնարար իրավունքների հարցում հետապնդումները, ԶԼՄ-ների նկատմամբ, որոնք դրսևորվեցին քաղաքական այլախոհների «բերանը փակելով» և սահմանափակելով»,-գրում է պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում