Վախթանգ Կիկաբիձե. Չեմ կարողանում գտնել մեկին, ով գրի այն, ինչ ինձ հետաքրքրում է
«Տարին հոբելյանական է ինձ համար: Չգիտես, թե առողջությունդ ինչպես կլինի վաղը: Դրա համար արդեն սկսել ենք համերգներ կազմակերպել: Հաճելի է այն փաստը, որ ես չեմ առաջարկել հայերին կազմակերպել իմ համերգը Երևանում: Այլ հենց հայերն են զանգել ու առաջարկել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր Վախթանգ Կիկաբիձեն:
Նշենք, որ նա այսօր ելույթ է ունենալու Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Համերգը նվիրված է արվեստագետի 75-ամյակին ու կրում է «Իմ տարիները՝ իմ հարստությունն են» խորագիրը: Համերգի կազմակերպիչն է «Մեցցո պրոդաքշն» ընկերությունը: Վ. Կիկաբիձեի հետ ելույթ է ունենալու նաև ազգականուհին՝ Լիզա Բագրատիոնը:
«Ես երբեք չեմ մտածել երգիչ դառնալ: Ուզում էի նկարել: Հիմա էլ շատ նկարիչ ընկերներ ունեմ, երբ ազատ ժամանակ եմ ունենում կամ վատ եմ ինձ զգում, գնում եմ ու նայում նրանց, թե ինչպես են նկարում: Մայրս մտահոգվում էր, որ եթե ես նկարիչ դառնամ՝ ինչպես եմ նկարելու, քանի որ մեր բնակարանը փոքր էր: Ես փողոցից պատահաբար հայտնվեցի էստրադայում: ... Ես առաջին անգամ տեսա մեծ քառակուսի բարձրախոսներ: Դրանից հետո ինձ ոչ ոք փողոցում չտեսավ: Իմ ուղեղում մշտապես այդ բարձրախոսն էր»,-պատմեց Կիկաբիձեն:
Արվեստագետն ասաց, որ այժմ ինքն է գրում իր երգերը. «Նրանք, ում հետ աշխատել եմ, հիմա շատերն արդեն չկան, իսկ ովքեր էլ կան, հասկանալի չէ, թե որտեղ են ապրում: Չեմ կարողանում գտնել մեկին, ով գրի այն, ինչ ինձ հետաքրքրում է»:
Կյանքի իմաստը՝ Վ. Կիկաբիձեի համար. «Ավելի անիմաստ բան, քան կյանքը, չկա: Սա է իմ կարծիքը:...Ուղղակի պետք է ծառ տնկել, տուն կառուցել, ընտանիք կազմել, երեխային ոտքի հանել, սիրել հայրենիքը: Վերջ: Եթե սիրես հարևանիդ, ավելի լավ»:
Նախորդող հրապարակում՝
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան