Բաշար Ասադը համաներում է հայտարարել
Սիրիայի նորընտիր նախագահ Բաշար Ասադը երկրում համատարած համաներում է հայտարարել, տեղեկացնում է «France-Presse» գործակալությունը` վկայակոչելով սիրիական պետական հեռուստաընկերությանը:
Հաղորդվում է, որ համաներումը կտարածվի «այն դատապարտյալների վրա, որոնք հանցագործությունը նոր են գործել»:
Պետական հեռուստաընկերությունը, սակայն, մանրամասն տեղեկություն չի ներկայացրել համաներման վերաբերյալ: Այդուհանդերձ երկրի արդարադատության նախարար Նջեմ ալ-Ահմեդը նշել է, որ համաներման մասին հրամանը եղել է սոցիալական արդարության համատեքստում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում