«Բռնաբարությունները կիրառվում են իբրև պատերազմելու մեթոդ»
Անջելինա Ջոլին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ միասին Լոնդոնում բացել է գագաթաժողով, որը նվիրված է զինված հակամարտությունների գոտիներում սեքսուալ բռնություններին: Գագաթաժողովը եզրափակում է երկամյա արշավը, որը միտված էր այդ խնդրին հանրության ուշադրության սևեռմանը. երկու տարիների ընթացում պատերազմների ժամանակ սեքսուալ բռնություններին վերջ դնելու պահանջագրի տակ ստորագրել է 141 երկիր: Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու»-ն:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն ընդգծել է այդ գործընթացում դերասանուհու մեծ դերակատարման մասին: Գագաթաժողովի հիմնական նպատակն է մշակել միջազգային չափանիշներ սեքսուալ բնույթի բռնությունների փաստաթղթավորման և դրանց քննության համար, քանի որ «բռնաբարությունները կիրառվում են իբրև պատերազմելու մեթոդ» ընդգծել է պաշտոնյան:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը