Ըստ Է.Շարմազանովի` որ կետն է մոռացել քառյակը
«Քառյակի ասածը վերջին ճշմարտությունը չի: Իրականությունն այլ է»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` արձագանքելով այն հարցին, թե արդյոք քառյակի կողմից նախանշված ժամկետներում` մինչև սեպտեմբերի 30-ը, հնարավո՞ր է վարչապետը փոխվի, քանի որ քառյակը պնդում է, որ հենց իրենց համատեղ գործունեության արդյունքում Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց:
«Իսկ ո՞վ ասաց, որ պահանջների արդյունքում վարչապետը փոխվեց: Հարգարժան նախկին վարչապետի դիմումը հարգել ենք ու փոխել ենք վարչապետին»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ներկայացված 12 կետերին ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակը նշեց, որ իշխանության օրակարգն ավելի լայն է: Քառյակի ներկայացրած կետերում չկան ռադիկալ կոչեր, ինչը կառուցողական մոտեցում է:
«Բայց այս կետերում,- նշեց Է.Շարմազանովը,- ամբողջական օրակարգն էլ ներառված չէր: Մի բանում են իշխանությունն ու ընդդիմությունը միասնական` Լեռնային Ղարաբաղի հարցում»;
«Իշխանություն, ընդդիմություն թե այլընտրանք, հասարակական և քաղաքացիական նախաձեռնություններ ` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ինքնիշխանության հարցում բոլորս միասնական ենք: Իսկ մնացած կետերի վերաբերյալ իշխանությունն ու կառավարությունը իրենց կարծիքը հայտնել են, օրինակ կուտակայինի հետ կապված կամ 100 տոկոս համամասնականի»,- հավելեց ԱԺ փոխխոսնակը` ավելացնելով, որ դա, սակայն, չի էլ նշանակում, որ չի կարելի նստել ու երկխոսել այդ հարցերի շուրջ:
Միևնույն ժամանակ Է.Շարմազանոը նշեց, որ այս կետերի մեջ քառյակը մոռացել է կամ դեռ չի հասցրել հստակեցնել օրվա ամենակարևոր օրակարգային հարցը` համակարգային փոփոխությունները, որոնք առանց Սահմանադրական բարեփոխումների հնարավոր չեն:
Նախորդող հրապարակում`
Վ.Բաղդասարյանը` քառյակին. Մեզ հետ ուլտիմատումներով պետք չի խոսել
Ինչո՞ւ քառյակի կետերում չկա իշխանափոխության խնդիր
Արցախ, «Նաիրիտ», տնտեսության զարգացում, մենաշնորհների վերացում...Քառյակը հրապարակեց պահանջները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան